2336 դիտում
19:40 26-11-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ
95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը:
Անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով,ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 տարի լինելով ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ՝ Թեմուր Բրոյանն իր զգալի ներդրումն է ունեցել երկրում իրավակարգի ամրապնդման գործում, հանցավորության դեմ պայքարում՝ մշտապես առանձնանալով իր բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով, թիմի ղեկավարման ունակություններով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցումով՝ արժանանալով գերատեսչական, կառավարական բազմաթիվ պարգեւների և կոչումների:
Իր գործընկերների հիշողության մեջ վաստակաշատ իրավաբանը կմնա որպես սկզբունքային, առաքինի, մարդկային արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ դատախազի օրինակ՝իր գիտելիքներն ու փորձը դատախազության երիտասարդ կադրերին փոխանցելու, իր խորհուրդներով նրանց օգտակար լինելու անխոնջ պատրաստակամությամբ: Այդ որակները նա լավագույնս դրսևորել է նաև լինելովդատախազության վետերան՝ երբեք չկորցնելով կապը հարազատ համակարգի հետ:
Ավագ գործընկերոջ ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անձամբ իր և ՀՀ դատախազության անունից խորը վշտակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Թեմուր Բրոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 27.11.2018թ., 18:00-ից սկսած, Զոլեր հոգեհանգստի սրահում /Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք, Աջափնյակ վարչ. շրջան/, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը՝ 28.11.2018թ., Ալագյազ գյուղում:
Նմանատիպ նյութեր
2877 դիտում
18:48 05-10-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»