211652_close_icon
views-count59185 դիտում article-date 22:36 05-10-2018

Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Վարդենիսի գերեզմանոցում. մասնակիցներն են՝ «Վառեկ», «Չուշեյ Մոսո», «Հեբոյ Արմեն», «Կոտոշ» և «Պույ-Պույ» մականվամբ վարդենիսցիները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի, կրակոցի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 1-ին Վարդենիս քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչներ, 35-ամյա Արմեն Դավթյանը և 37-ամյա Մեսրոպ Հակոբյանը Վարդենիսի գերեզմանոցում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Մ. Հակոբյանը իր մոտ եղած հրացանի խզակոթով հարվածել է Ա. Դավթյանի գլխին: Կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ Դավթյանը երբ ընկել է գետնին, Մ. Հակոբյանը նրան վախեցնելու նպատակով կրակել է գետնին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ամենին ներկա են գտնվել Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արման Խչեյանը և Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ, 33-ամյա Արման Հակոբյանը: Վիճաբանությունից հետո Մ. Հակոբյանը հանդիպել է Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանին, ում հետ վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Մ. Հակոբյանը այս անգամ էլ հրացանի խզակոթով հարվածել է Ա. Ստեփանյանի գլխին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը Վարդենիսում հայտնի է «Վառեկ» մականվամբ, Մ. ՀԱկոբյանը՝ «Չուշեյ Մոսո» մականվամբ, Ա. Խչեյանը՝ «Հեբոյ Արմեն» մականվամբ, Ա. Հակոբյանը՝ «Պույ-Պույ» մականվամբ, իսկ Ա. Ստեփանյանը՝ «Կոտոշ» մականվամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները մի քանի մականունավորների հայտնաբերել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր