«Բարսելոնայի» հանճարեղ գրոհի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Կատալոնացիների գոլերից երեքը փայլուն կոմբինացիոն ֆուտբոլի արդյունք էին: Սակայն դրանցից հատկապես երրորդ գոլը պարզապես հիացնում է. գրոհին մասնակցեց «Բարսայի» 8 խաղացող, որոնք առանց գնդակը կորցնելու 23 փոխանցում կատարեցին և Մեսին գոլ խփեց: Ու դա դեռ չհաշված Լուիս Սուարեսի հիասքանչ գործողությունը:
Գոլի տեսանյութը հրապարակել է «Բարսելոնայի» մամլո ծառայությունը՝ «Ավելին, քան՝ ակումբ» մակագրությամբ: