4371 դիտում
11:44 08-10-2018
Նրա այցելությունն Արցախ նշանակալի իրադարձություն դարձավ. Բ. Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մ. Կաբալյեի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի մահվան մասին։
Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության տարածմանը, լույս ու ջերմություն են սփռում իրենց շուրջ:
Ակնառու սոպրանոյի այցելությունն Արցախ և «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը նշանակալի իրադարձություն դարձավ մեր երկրի կյանքում՝ մեծ ներդրում ունենալով Արցախը աշխարհին ներկայացնելու գործում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բազմամիլիոն երկրպագուներին եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Մոնսերատ Կաբալյեի անունը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ»։
Նմանատիպ նյութեր
7262 դիտում
10:17 07-10-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
2615 դիտում
14:26 14-12-2016
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
7956 դիտում
14:48 19-09-2017
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
829 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար