211652_close_icon
views-count7959 դիտում article-date 14:48 19-09-2017

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է hղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խոր ցավով ընդունեցի Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի մահվան բոթը: Որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում ուներ եւ մեծ հարգանք էր վայելում մեր երկրում: Լինելով իսկական հայրենասեր եւ դեմոկրատ՝ նա ակտիվորեն պաշտպանում էր մեր ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը: Նա նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում: Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի ծառայություններն արժանիորեն են գնահատվել մեր ժողովրդի կողմից: Նա պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւով՝ «Մխիթար Գոշ» մեդալով: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Նույկինի հարազատներին ու մերձավորներին՝ բոլորիս համար այս ծանր կորստի կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Նմանատիպ նյութեր