2692 դիտում
12:37 08-10-2018
Մոսկվան և Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Գ. Կարասին
Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում Է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է «Իչվեստա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին:
«Պլանաչափ համատեղ աշխատանք Է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս Է փոխադարձ առեւտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել Է նա:
Դիվանագետը հավաստել Է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում եւ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել Է նա: Կարասինի կարծիքով, Մոսկվայի եւ Երեւանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես Էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
1043 դիտում
19:04 01-08-2022
Երեւանը եւ Մոսկվան քննարկել են իրավիճակը Եվրոպայում, այդ թվում՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները
769 դիտում
17:24 16-05-2023
Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. Ալեն Սիմոնյանը՝ Կիպրոսի դեսպանին
1227 դիտում
19:47 16-04-2014
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել առանց նախապայմանների. Կարասին
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան