2234 դիտում
16:20 08-10-2018
Աստվածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզվով
Աստվածաշնչի՝ աշխարհի հազարերորդ լեզվով թարգմանությունը տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում Է կելիկո ժողովուրդը: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Сhristian Post ամերիկյան հրատարակությանը։
«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն Է աշխարհում։
Այնտեղ այսօր ապրում է ավելի քան 1/4 մլն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար Էլ կատարվել է թարգմանությունը»,-նշել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:
Միևնույն ժամանակ հավելել է, որ այն 1000 լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն 1/10 մասը:
Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզուներով, և դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում է ևս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի էլ սկսվել:
Ի դեպ, ծրագրված է աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունն ի կատար ածել մինչև 2025 թվականը։
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
12:00 28-04-2015
Իսրայելում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր աստվածաշունչը
996 դիտում
19:41 10-05-2015
Փարիզի Պիկասոյի թանգարանն ընդունեց իր 500 հազարերորդ այցելուին
3440 դիտում
11:51 21-10-2022
Այո՛, հազարերորդ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ծնել և սնել ենք մենք․ Ռուբեն Հակոբյան
Այս բաժնից
937 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
916 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1381 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև