2236 դիտում
13:56 09-10-2018
Քաղաքականությունը շուտասելուկ չէ. ՀՀԿ պատգամավորն արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն միանալու որոշումը կայացրել է առանց շտապելու
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ ստորագրելու որոշումը կայացրել է առանց շտապելու: «[url=https://armenpress.am/arm/news/950219.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ համաձայն է, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան դեկտեմբերին: «Դա համընկնում է իմ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդապետյանը:
Հարցին՝ ինչպես կայացրեց նման որոշում, քանի որ մինչ այդ ՀՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին մի փոքր հումորով պատասխանեմ՝ առանց շտապելու կայացրեցի այդ որոշումը: Ես կարծում եմ, որ քաղաքականությունը շուտասելուկ չէ, և ես այդ որոշումը հիմա հաստատում եմ»:
Նմանատիպ նյութեր
10039 դիտում
15:02 09-10-2018
ՀՀԿ խմբակցության ևս 2 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու ստորագրահավաքին
2336 դիտում
14:49 20-02-2014
Անհավանական ռեփ-շուտասելուկ. տեսանյութ
1048 դիտում
21:13 20-08-2024
Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»