211652_close_icon
views-count6321 դիտում article-date 14:00 09-10-2018

Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի և Իսպանիայի երիտասարդները ամփոփեցին ձեռներեցության ոլորտում իրենց ձեռքբերումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 5-7-ին, 2018թ. Թբիլիսսիում տեղի ունեցավ «Երիտասարդ Ձեռներեցներ» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը արդեն իսկ մեկ տարի շարունակվող «Երազիր, Հավատա, Իրագործիր» ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր, որի մեկնարկը տեղի էր ունեցել 2018թ. փետրվարին Երևանում: Ծրագրի հիմնական նպատակն էր, որպես թիրախային ոլորտ ընտրելով զբոսաշրջությունը՝ խթանել ձեռներեցությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել վերապատրաստման դասընթացին Իտալիայում, ձեռներեցության համաժողովին՝ Իսպանիայում և զարգացրեցին իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում: Թբիլիսիում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ամփոփեցին և ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը: Ծրագրի ընթացքում մշակվել էր նաև Ձեռներեցության ուղեցույց, որը ներկայացվեց մասնակիցներին և կոնֆերանսի հյուրերին: Ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական Միության Էրասմուս+ծրագրի շրջանակներում և իրականացվում էր Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական, իտալական և իսպանակն երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր