211652_close_icon
views-count51831 դիտում article-date 18:16 09-10-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Lada Priora-ն ու Honda-ն. Lada-ն բախվել է գազատար խողովակին, Mercedes-ն էլ հայտնվել կանաչ գազոնում. ժամանել են «Գազպրոմ Արմենիայի» Երևանի ԳԳՄ ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 ZՍ 077 համարանիշի, Lada Priora մակնիշի 60 PN 060 համարանիշի և Honda մակնիշի 19 QQ 190 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով Lada Priora–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակաի 3-րդ դասակի տեսուչներ Արտակ Ավագյանն ու Արման Վարդերեսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից վթարի վայր է ժամանում օրվա հերթապահ հետաքննիչը: Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ Էրեբունու տարածքայինի ծառայողները: Ճանապարհահին ոստիկանութունը պարզում է վարորդների ինքնությունը: Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր