211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ 39-ամյա վարորդը «BMW X6»-ով բախվել է քարե պարսպին ու գազատար խողովակին․ օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2089 դիտում article-date 15:06 14-03-2025
Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Խաչիկ Զախարյանը և Սևակ Միրզախանյանը։

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների և Երևան ԳԳՄ-ի աշխատակիցները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր