2129 դիտում
19:39 09-10-2018
Տրանսպորտի նախարարը կարևորել է «RIPE NCC»-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում «RIPE NCC» գործունեության մի շարք մանրամասներ։ Նշվել է, որ Հայաստանում «RIPE NCC» անդամ են 31 կազմակերպություններ, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, բանկեր: Համագործակցություն է հաստատվել Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի, Օպերատորների հայկական միության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և այլ կառույցների հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների, ինտերնետի զարգացման, նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք հնարավորությունները։
Նախարարն ընդգծել է կազմակերպության գործունեության և դրանում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման կարևորությունը։
Հակոբ Արշակյանը կարևորել է նաև Հայաստանի տեխնիկական ուղղվածության բուհերի ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը RIPE NCC կրթական ծրագրերում։
«RIPE NCC»-ը Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում Ինտերնետի կենսագործունեությունը և զարգացումն ապահովող կառույց է։ Այն ունի մոտ 20.000 անդամ ամբողջ տարածաշրջանից և առանցքային դերակատարում ունի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման և ինտերնետի կառավարման
բնագավառներում։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2862 դիտում
17:20 04-10-2017
Տրանսպորտի նախարարը կարևորել է իտալական ընկերությունների ներգրավվածությունը ճանապարհաշինական և ՏՏ ոլորտներում
1231 դիտում
14:57 09-03-2022
ՀՀ փոխվարչապետը կարևորել է Կառավարության բարեփոխումների գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացումը
4668 դիտում
21:25 27-09-2018
ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը հանդիպմանը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»