1231 դիտում
14:57 09-03-2022
ՀՀ փոխվարչապետը կարևորել է Կառավարության բարեփոխումների գործընթացում կանանց ներգրավվածության բարձրացումը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 9-ին մասնակցել է «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության» զրույցին, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, պետական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։
Փոխվարչապետը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ Կառավարությունը թիվ մեկ շահագրգիռն է պետության բարեփոխումների օրակարգում կանանց ներգրավվածությունը խթանելու համար։
Այդ համատեքստում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կանանց հարցերով խորհրդի գործունեությունն ու 2019 թվականին ընդունված Գենդերային քաղաքականության իրականացման հնգամյա ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը։ Երկու նախաձեռնությունների նպատակն ուղղված է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովմանը:
Որպես ոլորտի գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կառավարման ոլորտում և որոշումների կայացման մակարդակում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության հետ կապված խնդիրներին, դրական զարգացումներին և շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ Հայաստանում իրավիճակը բարեփոխելու հարցում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։
«Հայաստանի կառավարությունն ունի իրավիճակը բարեփոխելուն ուղղված ռազմավարություն, ունի միջոցառումների ծրագիր և, որ ամենակարևորն է՝ ունի քաղաքական կամք՝ փաստաթղթով ամրագրվածն իրականություն դարձնելու համար»,- շեշտել է փոխվարչապետն ու բոլորին մաղթել արդյունավետ քննարկում։

Նմանատիպ նյութեր
2490 դիտում
14:41 30-05-2017
Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացում համայն հայության ներուժի ներգրավումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2126 դիտում
19:39 09-10-2018
Տրանսպորտի նախարարը կարևորել է «RIPE NCC»-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը
1081 դիտում
11:35 28-03-2023
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորումը
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»