211652_close_icon
views-count38776 դիտում article-date 16:06 11-10-2018

Որսագողություն՝ Գեղարքունիքի մարզում. որսացել են Կենդանիների կարմիր գրքում գրանցված 3 մրգահավ, որի որսն ամբողջովին արգելված է. «հերոսները» Արարատի մարզի բնակիչներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 294 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության տեսուչների կողմից հերթական ստուգայցի ընթացքում պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Վարդան Սիմոնյանը, 49-ամյա Հմայակ Խաչատրյանը և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Եսայանը Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքի դաշտերում իրականացրել են ապօրինի որս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «եռյակը» որսացել է ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված 3 մրգահավ, որի որսն ամբողջովին արգելված է։ Նրանք կատարել են նաև չափաքանակից ավել, ինչպես նաև առանց համապատասխան թույլտվությունների լոր տեսակի թռչնի որս, ինչի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Նշված տեսչության կողմից մանրակրկիտ իրականացվել է իրավախախտման գործի քննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ «եռյակի» կատարած գործողություններում առկա է բնապահպանության վերահսկողության մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 176 և 178 հոդվածների հատկանիշներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր