17523 դիտում
15:38 15-02-2021
Որսագողություն Արմավիրի մարզում․ որսացել են ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 24-ամյա Ղազար Ք․-ն Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված թռչուն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները պարզել են, որ խոսքը սպիտակագլուխ անգղ տեսակի թռչունի մասին է։
Ապա անցկացրել են բացատրական աշխատանքներ, որի արդյուքնում Ղազար Ք․-ն օրեր առաջ ներկայացել է Արմավիրի ոստիկանության բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
60589 դիտում
22:40 04-10-2017
Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր