Էդեն Ազար. Մոդրիչը արժանի է «Ոսկե գնդակին»
Բելգիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել, թե ով կնվաճի այս տարի «Ոսկե գնդակը»:
«Չեմ կարծում, որ մրցանակը ինձ կհասնի: Իմ կարծիքով, «Ոսկե գնդակը» վաստակել է Մոդրիչը:
Կան ևս երեք-4 թեկնածու: Կարող եմ նշել Վարանին, քանի որ նա շատ բան է նվաճել: Չեմ կեղծում, ես էլ կցանկանայի ստանալ այդ մրցանակը:
Իսկ եթե լուրջ, կարծում եմ, հաղթող կճանաչվի Մոդրիչը: Դա կլինի պարգև նրա հրաշալի մրցաշրջանի համար Չեմպիոնների լիգայում և աշխարհի առաջնությունում», ասել է Մոդրիչը:
Ավելի վաղ Մոդրիչը ճանաչվել էր ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ. աշխարհի լավագույն խաղացողը:
«Ոսկե գնդակի» հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին: