8862 դիտում
20:57 13-10-2018
Աշոտ Ահարոնյան. ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/2267328579961684]էջում[/url] գրել է.
«Մի քանի ԶԼՄ-ներում հրապարակվել է տեղեկություն, որ Սեւանում ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ։ Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանույթան պետի հանձնարարությամբ դեռեւս հոկտեմբերի 10-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։
Վստահեցնում եմ, որ եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից նման արարք կատարելու փաստը, ապա վերջինս անպայման կենթարկվի ամենախիստ պատասխանատվության։
Իսկ մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ պիտակներ ու որակումներ տալուց ու սպասենք քննության արդյունքին», նշել է Ա. Ահարոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20798 դիտում
22:03 08-08-2018
Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հիման վրա ծառայողական քննություն է սկսվել
6122 դիտում
21:57 04-09-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ
Այս բաժնից
862 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը