Վանաձորի թիվ 27 դպրոցի 3ա դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Ստեփան Զորյանի տուն- թանգարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 13-ին Վանաձորի թիվ 27 դպրոցի 3ա դասարանի աշակերտները՝ դասվար Արմինե Մարտիրոսյանի գլխավորությամբ, այցելեցին Ստեփան Զորյանի տուն- թանգարան:
Դասվարի նպատակն էր երեխաներին ծանոթացնել հայ արձակի խոշոր վարպետներից մեկի` Ստեփան Զորյանի կյանքին: Ծանոթացնել այն բոլոր մասունքներին, որոնք ժառանգել ենք ականավոր գրողից:
Երեխաները մեծ տպավորությամբ հեռացան տուն- թանգարանից, խոստանալով գալիք տարվա հոկտեմբերի 15-ին մասնակցել Մեծն գրողի ծննդյան 130 ամյակին և վայելել խնձորի այգու անմահական պտուղները:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի