211652_close_icon
views-count3898 դիտում article-date 20:44 16-10-2018

Այսօր նշվում է Պարենի համաշխարհային օրը. Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցը հյուրընկալեց շաբաթվա առաջին միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցն այսօր մարդաշատ էր: Հայկական ազգային երգ ու պար, ուրախ դեմքեր. ամենուր տիրում էր բարձր տրամադրություն: Ահա այսպես մեկնարկեց Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը, որը կտևի մինչև 2018թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ: Լինելով ՄԱԿ-ի օրացույցի ամենանշանավոր օրերից մեկը, որը համընկնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հիմնադրման օրվա հետ, այդ օրը ամբողջ աշխարհում շուրջ 150 երկրների, ներառյալ Հայաստանը, կառավարությունների, հասարակական կազմակերպությունների, ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից կազմակերպվում են տարաբնույթմիջոցառումներ: Դրանք բոլորն էլ ուղղված են ուժեղացնելու Զրոյական սովի հասնելուն միտված մեր բոլոր գործողություններն ու ջանքերը, որն էլ հենց այս տարվա Պարենի համաշխարհային օրվա թեման է: Արարատի մարզի Վեդու թիվ 1 միջնակարգ դպրոցը Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ՊԳԿ-ի կողմից իրականացվող ‹‹Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում›› ծրագրի շահառուներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դպրոցում կառուցվել է ջերմատուն՝ դպրոցականների սննդակարգի բազմազանությունը և սնուցումը բարելավելու նպատակով: Դպրոցը նաև ընդգրկված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որը ՀՀ-ում իրականացվում է 2014թ.-ից սկսած: ՄԱԿ-ի ՊԳԿ-ի և ՊՀԾ-ի կողմից կազմակերպված համատեղ միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտների և նրանց ծնողների համար կազմակերպվեցին մի շարք հետաքրքիր ուսուցողական խաղեր այս տարվա Զրոյական սով թեմայի շրջանակներում: Հայտարարվեցին Զրոյական սով թեմայով անցկացված նկարչական մրցույթի արդյունքները և չորս հաղթողներ պարգևատրվեցին հավաստագրերով և նվերներով: Բացի այդ, հրավիրված շեֆ-խոհարարի կողմից անցկացվեց խոհարարական «մաստեր կլաս», որի ընթացքում ծնողներին ցուցադրվեցին առողջարար և սննդարար կերակրատեսակների բաղադրատոմսեր: Նշանավորելով օրվա խորհուրդն ու կարևորությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է՝ առաջին իսկ դասարանից սկսած ուսուցանելու մեր երեխաներին, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է համախմբի ջանքերը՝ սովի և թերսնուցման դեմ պայքարի հարցում, և որ աշխարհով մեկ սովի զրոյական մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի սերտորեն աշխատեն միմյանց հետ՝ բարելավու յուրաքանչյուրի՝ առողջ ու բեղմնավոր կյանք ապրելու հնարավորությունները։ «Պարենի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային մակարդակում բարձրացնել իրազեկվածության մակարդակը սովի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝միավորելով այն գործողությունները, որոնք իրականացվում են սովը վերացնելու, ինչպես նաև պարենային ապահովություն և սննդարար սննուցում ապահովելու ուղղությամբ: Այն մարդիկ, ովքեր աշխատում են «Դպրոցական սննունդ» ծրագրում, քաջատեղյակ են, թե որքան կարևոր է որակյալ սնունդը որակյալ կրթության համար: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս լայն հասարակությանը և համայնքի բոլոր անդամներին առավել մանրամասն տեղեկանալ Ծրագրի, սննդարար և բազմազան սննդի, Ծրագրում տեղական արտադրողների դերակատարության և նրանց համար առկա հնարավորությունների մասին: Այս կերպ մենք բոլորս միավորում ենք մեր ջանքերը համայնքներում պարենային համապարփակ ապահովություն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով սովի դեմ համապարփակ պայքարին», - նշել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից և «Սոցիալական և արդյունաբերական սննդի ճյուղային ինստիտուտ» միջազգային կազմակերպությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր