ԵԽԽՎ-ում լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին. Լենա Նազարյանը՝ դրսում ՀՀԿ-ի պահվածքի մասին. «Հայկական ժամանակ»
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ ղեկավարության հետ: Քննարկման առանցքում, ըստ Նազարյանի՝ եղել են ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների միակողմանի հայտարարությունները, որոնք ապակողմնորոշել են կառույցի ներկայացուցիչներին:
Թեմայի եւ ներքաղաքական զարգացումների շուրջ [color=#EF2929]«Հայկական ժամանակը»[/color] զրուցել է Լենա Նազարյանի հետ:
- [b]Տիկին Նազարյան, անցյալ շաբաթ մեկնել էիք Ստրասբուրգ եւ ԵԽԽՎ-ում մի շարք հանդիպումներ եք ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ: Նպատակը ո՞րն էր:
[/b]
- Տեղեկացնելու, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ու ինչ զարգացումներ են հեղափոխությունից հետո ընթացել: Ես հարկ համարեցի կառավարության առաջնահերթությունների եւ արտահերթ ընտրությունների մասին տեղեկացնել ԵԽԽՎ-ի ղեկավարությանը:
[b]
- Քննարկման առանցքում հատկապես ի՞նչն էր:[/b]
- Վերջերս եղավ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը, որտեղ նշված էին որոշ դրույթներ, որոնց վերաբերյալ մենք ունեինք վերապահումներ: Մասնավորապես, զեկույցում նշված էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում հանրային մասնակցությունը ցածր է: Սա տարօրինակ հայտարարություն էր, որովհետեւ եվրոպական երկրներում մասնակցության տոկոսը մոտ է մեր մասնակցության ցուցանիշին կամ շատ քիչ է տարբերվում: Այդ հայտարարությունը մեծապես ազդված էր հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների խոսքերից, որը ներկայացնում են ՀՀԿ-ականները: Հարկ համարեցի ԵԽԽՎ ղեկավարությանը ներկայացնել իմ մտահոգությունները եւ առաջիկայում, երբ համազեկուցողները գան Հայաստան, լսեն բոլոր կողմերի կարծիքները եւ օբյեկտիվ պատկեր ներկայացնեն իրենց զեկույցներում: Նոյեմբերին համազեկուցողի այց է նախատեսվում:
Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/146262?fbclid=IwAR1eE12B2j7aTNxDhvUmlenE8KtTxJAescnVd4DMy-zyGDcVHyAXZAipNyM]այստեղ[/url]