3148 դիտում
12:05 17-10-2018
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում:
«Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Հարցը հանվեց այսօրվա քննարկումից:
Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ էին դրել «Ելք» խմբակցության պատգամավորները: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
15:16 04-12-2023
ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը
857 դիտում
12:51 12-05-2020
ԱԺ-ն հետաձգեց «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծերի քննարկումը. խմբակցությունը նիստին ներկա չէր
1534 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
Այս բաժնից
370 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
517 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
892 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ