2330 դիտում
12:44 17-10-2018
Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին իր հայտարարությունը չի համարում շեղում սկզբունքներից: «[url=https://armenpress.am/arm/news/951159.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` պատգամավորն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Փաշինյանի վարչապետությանը դեմ է քվեարկել ԱԺ-ում միայն մեկ պատճառով, որ նա չի ունեցել պետական կառավարման փորձ:
«Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա` մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության մի մասը և կայունության երաշխիքը պետությանը և հայրենիքին ծառայությունն են: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, մեծ հաճույքով կլսեմ»,-ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով մայիսին արած իր հայտարարությանը, որում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ բացարձակ հակասության չկա իր հայտնած ներկայիս տեսակետի հետ: «Ես ասել եմ երկու բան, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և ես նրան հարգում եմ: Բայց նաև ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման գործընթացում, քանի որ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական գործունեության մեջ: Եվ եթե որևէ մեկը չէր տեսել, թե պետական կառավարման մեջ ինչ հմտություններ է դրսևորում, դա ինքնին նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն: Ես ասել եմ, որ այս ամիսների ընթացքում տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են»,-ասաց Կոստանյանն ու հավելեց՝ այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրականացվում:
Պատգամավորի կարծիքով` նա, ով երկրի բարօրության համար մտահոգ է, պետք է օգնի, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն: Նա նշեց` այս առումով իր հայտարարություններում բացարձակ հակասություն չկա:
Գևորգ Կոստանյանն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ պատրաստ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Նա Փաշինյանին որակել էր ազնիվ և պարկեշտ մարդ:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:25 20-07-2024
Ուկրաինային սատարելը Գերմանիայի պատմական պատասխանատվության հարցն է. Շոլց
2399 դիտում
09:28 10-05-2019
Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». «Իրավունք»
Այս բաժնից
778 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
619 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
727 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված