211652_close_icon
views-count1675 դիտում article-date 19:59 17-10-2018

Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է երկուստեք իրականացված կոնկրետ ծրագրերը և ընդգծել, որ հարկավոր է ընդլայնել փոխգործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր ուղղություններ: Հայկ Մարությանը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի նոյեմբերին Երևան նախատեսվող այցը հնարավորություն կտա տեղում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու: Հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը կրթական, մշակութային ու քաղաքային տնտեսության կառավարման այլ ոլորտներում: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր