12612 դիտում
20:44 17-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի, շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ որոշակի ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ:
Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը և նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
2821 դիտում
18:00 08-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3319 դիտում
19:28 22-01-2018
Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին