211652_close_icon
views-count114582 դիտում article-date 22:52 17-10-2018

Ողբերգական դեպք Երևանում. BMW-ի վարորդը, մեքենան վարելիս, հանկարծամահ է եղել և հայտնվել գազոնում. ժամանել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարն ու քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, նկատում են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրում են, որ վարորդը հանկարծամահ է եղել: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերտաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղի ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի, ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վարորդը, մեքենան վարելիս, կորցրել է գիտակցությունը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր