211652_close_icon
views-count3869 դիտում article-date 15:49 18-10-2018

Արդա Թուրանին կասկածում են 2016թ. Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչների հետ կապերի մեջ

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանի նկատմամբ,որը վարձավճարով այժմ հանդես է գալիս «Իստանբուլում»: 31-ամյա ֆուտոլիստին կասկածում են իսլամական հասարակական գործիչ Ֆետուլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Թուրքիայի իշխանությունները 2016 թվականին մեղադրեցին ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին, որ հենց նա է եղել երկրում հեղաշրջման փորձի թիկունքում: Բացի Թուրանից, հետաքննություն է սկսվել Թուրքիայի հավաքականի նախկին խաղացողներ Էմրե Բելեզօղլուի, Օքնան Բուրուքի և Բյուլենթ Կորխմազի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր