211652_close_icon
views-count5257 դիտում article-date 09:53 19-10-2018

«Մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում». նախարարի պատասխանը աջ ղեկով մեքենաներին առնչվող հարցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, և մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան և պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է, պետք է տեղեկանային»: Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր