3734 դիտում
19:53 19-10-2018
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի սննդամթերք արտադրող 32 ընկերություններ Փարիզում կմասնակցեն սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 21-ից 25-ը Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ուկրաինայից 32 ագրոարդյունաբերական ընկերություններ կմասնակցեն Փարիզում կայանալիք սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին:
Նպատակը ԵՄ շուկայում ընկերությունների ու նրանց ապրանքների ներկայացումն է, ինչպես նաև՝ ԵՄ գնորդների և ներմուծողների հետ գործարար կապերի հաստատումը: Ուղևորությանն աջակցություն է ցուցաբերվում EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում:
Փարիզի ցուցահանդեսը խոշորագույն միջազգային շուկայական հարթակն է սննդամթերքի ոլորտում զբաղվող մասնագետների համար: 109 երկրներից ֆրանսիական և միջազգային շուրջ 7.000 մասնակիցներ այստեղ ներկայացնում են իրենց մթերային արտադրանքը:
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
22:25 12-06-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»