211652_close_icon
views-count7328 դիտում article-date 23:00 19-10-2018

«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Գիշերը Օպերային թատրոնում» խորագրով նախագիծը

«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա ԳԻՇԵՐԸ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ խորագրով նախագիծը։ Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում ելույթ կունենան օպերային թատրոնի մեներգիչներ Հովհաննես Անդրեասյանը, Աննա Այվազյանը, Լուսինե Մակարյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն է Ելենա Վարդազարյանը: Ծրագրում կներկայացվեն օպերային արիաներ: Համերգային երեկոյից հետո նախատեսված է գիշերային շրջայց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։ Ճանաչողական ուշագրավ ծրագիրը նախատեսված է բացառապես այս նախագծի մասնակից հանդիսականների համար։ Բացառիկ հնարավորություն վայելելու բարձրարժեք կատարումները Հայաստանի օպերային թատրոնում, ինչպես նաև մինչև գիշեր մասնակից դառնալու ինքնատիպ նախագծի։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքը հոբելյանական համերգաշարի առթիվ. «Այս համերգաշարը հրաշալի ճանապարհորդություն է երաժշտական գլուխգործոցների աշխարհում: Երևանի օպերային թատրոնը հայկական երաժշտաթատերական արվեստների սիրտն է: Լինելով միակը աշխարհում իր տեսակի մեջ, օպերային թատրոնը ոչ միայն որպես ճարտարապետական արվեստի գլուխգործոց, այլ նաև դինամիկ, շնչող ու զարգացող հոգևոր օջախ է մեզ ներկայանում՝ ուղեկցելով մեզ երաժշտական արվեստի բարձունքները»: «Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարը նվիրված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 85 ամյակին: Մինչև տարեվերջ Թատրոնում նախատեսված են մի շարք հոբելյանական միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացված «Երևան Օպերա 85» համերգաշարին: Թատրոնի տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ ներկայացվում են տարատեսակ համերգային ծրագրեր, որոնց շնորհիվ նշանավորվում է 85-ամյա հոբելյանը:

Նմանատիպ նյութեր