211652_close_icon
views-count2134 դիտում article-date 19:14 19-10-2018

ՀՀ գլխավոր դատախազությունում Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության նոր ծրագրեր

Հոկտեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային ընդգրկման նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցության հնարավորություններին վերաբերողց հարցեր: Ծրագիրն ուղղված է մասնակից երկրներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության մշակմանը, արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության բարձրացմանը, համակարգում բարեվարքության նորմերի կիրառությանը, դրանց վերաբերյալ շահագրգիռ շրջանակների իրազեկվածության և մասնակցայնության ապահովմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանը նման ծրագրի իրականացումը կարևորեց հատկապես արդարադատության ոլորտում և մասնավորապես դատախազական համակարգում առկա խնդիրների համակողմանի վերհանման և վերլուծման արդյունքում թիրախային լուծումներ գտնելու, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների մոտ դատախազական գործունեության վերաբերյալ անաչառ պատկերացումների ձևավորման տեսանկյունից: Դավիթ Մելքոնյանը հյուրերին փոխանցեց այդ նախաձեռնությանը ՀՀ գլխավոր դատախազության մասնակցության և հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամությունը՝ հիմնված ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ ՀԲ-ի հետ տևական արդյունավետ համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխվստահության և փորձի վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր