6844 դիտում
23:17 22-10-2018
Տրանսպորտի նախարարն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։
«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս»-ը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ.-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հաճախորդների շրջանակն ընդգրկում է ինչպես պետական և միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները։
Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։
«Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երևանից, մասնաճյուղեր ունեն նաև Արցախում և Գյումրիում։ Ընկերությունն ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրների համար։ «Սիներջի»-ի հայաստանյան գրասենյակում գործում է նաև ուսումնական կենտրոն, այստեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը և համալրում թիմը։
Շրջայցից հետո Հակոբ Արշակյանը և Աշոտ Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, իրականացվելով կառավարության կողմից, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին ու զարգացմանը։
[b]ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1438 դիտում
12:58 23-04-2019
ՏԿՏՏ նախարարն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
3597 դիտում
15:46 19-06-2018
ՀՀ ԱԻ նախարարն ընդունեյ է «Շաուլա Ինթերնեյշնլ» ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրենին
961 դիտում
20:13 26-05-2015
Նախագահն ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»