6183 դիտում
14:59 23-10-2018
ՀՀ ԶՈՒ ծառայողները դիմավորել են Թուրքիայում ոսկե մեդալ նվաճած բազկամարտիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Մարզիկ զինծառայողն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում:
Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է:
Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին