2478 դիտում
10:04 24-10-2018
Չեմ ուզում վարչապետին նմանվել. Արա Աբրահամյանը՝ չսափրվելու մասին․ «Առավոտ».
«Առավոտ» թերթը գրում է․ ««Ռուսաստանի հայերի միության» նախագահ, գործարար Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման էր եկել անսովոր տեսքով՝ չսափրված:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չի սափրվում՝ թավշյա հեղափոխության թրենդներից մեկի՞ն է ուզում հետամուտ լինել և այդպես չսափրվող Նիկոլ Փաշինյանի՞ն նմանվել, Աբրահամյանը կատակեց. «Ամեն ինչ անում եմ, որ արդյունավետ աշխատեմ, այդ նպատակով մորուք եմ պահում»: Ապա նշեց իրական պատճառը՝ ասելով, որ վերջերս նավով է ճամփորդել, այդ պատճառով չի սափրվել, ինչից հետո իրեն ասել են, որ այդպես սազում է: «Չեմ ուզում վարչապետին նմանվել, ուզում եմ Արա Աբրահամյանին նմանվել»,- ակնարկեց նա:
Գործարարը նշեց, որ ՀՀ նոր և հին իշխանությունների հետ իր հարաբերությունները շատ լավ են եղել և ներկայում էլ լավ են. «Իմ գործն աշխատելն է, իսկ իշխանությունը ժամանակավոր բնույթ է կրում: Միշտ եկել եմ ՀՀ և շարունակելու եմ գալ: Եթե բացակայում եմ, չի նշանակում, թե չեմ ուզում ՀՀ գալ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
09:53 11-02-2023
Ո՞ւմ էր ուզում նմանվել Կոնջորյանը նախկինում և ո՞ւմ՝ հիմա․ «Փաստ»
985 դիտում
17:47 30-01-2024
Անչափահասներն ուզում են նմանվել քրեական ենթամշակույթի հերոսներին, պետք է արգելել․ Արթուր Հովհաննիսյան
Այս բաժնից
895 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
928 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1780 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»