5338 դիտում
13:47 24-10-2018
Չեմպիոնների լիգա. Հին հաշիվներ Միլանում, «Բարսան» առանց Մեսիի, գերմանական մեքենան՝ ընդդեմ «Ատլետիկոյի». անոնս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան 3-րդ տուրի հերթական 8 հանդիպումները:
Խաղային առաջին օրը, ինչպես և կանխատեսել էինք, այնքան էլ հետաքրքիր հանդիպումներ մեզ չպարգևեց: Նույնիսկ այդքան սպասված «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենտուս» խաղը բավական ձանձրալի էր ու «Յուվեի» առավելությունը բացահայտ էր:
Ինչը չես ասի այսօրվա հանդիպումների մասին: Մեզ սպասվում են մի քանի «կատաղած» մրցավեճ՝ լի ինտրիգներով, անկախատեսելի ընթացքով, դրամատիկ վերջաբաններով: Մարդ չի իմանում, թե հատկապես որ խաղն այսօր դիտի:
Միլանի «Ինտերը» ընդունելու է «Բարսելոնային»: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես «Ինտերը» Մոուրինյոյի գլխավորությամբ դարակազմիկ ճակատամարտում հաղթեց «Բարսելոնային», իսկ այնուհետև 33 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Չեմպիոնների լիգան: Դրանից հետո «Բարսան» շարունակեց մնալ համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետում, իսկ ահա «Ինտերը»՝ զրկվելով Մոուրինյոյից, աստիճանաբար վերածվեց միջակ թիմի, որի համար նույնիսկ Չեմպիոնների լիգան էր անհասանելի: Հիմա իտալացիները նորից վերականգնում են իրենց երբեմնի հզորությունը, խմբում երկու հաղթանակ են տարել, և ծարավ են կատալոնացիներին էլ հաղթել, մանավանդ, որ «Բարսան» խաղալու է առանց ձեռքի կոտրվածք ստացած Մեսիի: Այսինքն, սա լրիվ այլ «Բարսելոնա» է լինելու, և դրանից պակաս հետաքրքիր չի լինելու տեսնել, թե ինչպես կխաղան առանց իրենց առաջատարի:
«Բորուսիա»-«Ատլետիկո». դորտմունդցիները Գերմանիայի բունդեսլիգայում խելահեղ այնպիսի տեմպ են հավաքել, կարծես փոթորիկ լինեն: 8 խաղ, 20 միավոր, 1-ին տեղ, և՝ ինչը ամենապշեցուցիչ ցուցանիշն է՝ խփած 27 գնդակ: Ու այսօր նրանց մրցակիցը կլինի առաջին հերթին կուռ պաշտպանությամբ աչքի ընկնող «Ատլետիկոն»: Տեսնենք, թե ում զինանոցն է այսօր դիպուկ կրակելու:
ՊՍԺ-«Նապոլի». Նեյմար-Կավանի-Մբապե եռյակը ահ ու սարսափ է սփռում Ֆրանսիայի առաջնությունում, և ըստ էության, միայն վիճակագության համար է պայքարում. 10 խաղ, 10 հաղթանակ, 37 գոլ, որից 22-ը այս եռյակի հաշվին է: Բայց այսօր նրանց մրցակիցը լինելու է ոչ թե պայմանական «Թուլուզը» կամ «Դիժոնը», այլ՝ «Նապոլին», որը, հիշեցնենք, նախորդ տուրում հաղթել էր Յուրգեն Կլոպի «Լիվերպուլին»: Երկու թիմն էլ դավանում են հարձակողական ֆուտբոլ, այնպես որ բացառված չէ գոլային հրավառությունը:
[b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր
[/b]
[b]A խումբ
[/b]«Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո»՝ 20:55
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 23:00
[b]B խումբ
[/b]«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 20:55
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 23:00
[b]C խումբ
[/b]ՊՍԺ (Ֆրանսիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 23:00
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23:00
[b]D խումբ
[/b]«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 23:00
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 23:00
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
12:34 16-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Լեհաստան` հին հաշիվներ. Գուդվինի կանխատեսումը. տեսանյութ
2399 դիտում
13:38 06-05-2015
«Բարսելոնա»-«Բավարիա». Հին եւ նոր հաշիվներ
2504 դիտում
22:08 05-05-2022
Մոհամեդ Սալահ. Մենք «Ռեալի» հետ հին հաշիվներ ունենք
Այս բաժնից
2347 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3010 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2521 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում