Նախագահի հրամանագրերով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ են նշանակվել
Նախագահի հրամանագրով Արշակ Վարդանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել:
ԱՐՇԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ասվում է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆը նշանակել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր.
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: