211652_close_icon
views-count27635 դիտում article-date 20:03 24-10-2018

Ավտովթար Երևանում. «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ բախվել են Toyota Camry-ն ու Mazda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի «Հայբուսակ» համալսարանի հարևանությամբ բախվել են Toyota Camry մակնիշի 35 PF 184 համարանիշի և Mazda մակնիշի 18 RՏ 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանութան ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդներից մեկը երիտասարդ աղջիկ է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր