211652_close_icon
views-count69125 դիտում article-date 22:21 24-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ում ինքնությունը ոստիկաններն ու քննիչները պարզում են, նշված շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր