211652_close_icon
views-count106452 դիտում article-date 23:34 24-10-2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը դեռ նախորդ իշխանության «դոզի տակ է». նրա BMW-ն Երևանում շրջում է հանդիպակաց գոտով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թվով պետական պաշտոնյաների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Եղել են նաև դեպքեր, երբ նախարարների, պատգամավորների, «միջին կալիբրի» չինովնիկների ավտոմեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկաներ», ինչը դաս է եղել մյուս պաշտոնյաներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները: Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, Սարյան փողոցում «զվռնում էր» հանդիպակաց երթեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Հետաքրքիր է՝ վարորդը տեղյա՞կ է, որ թե՛ ինքը, թե՛ Վ. Սիսեռյանը համարվում են հանրային դեմք և պետք է չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ ինչ տարբերություն Վ. Սիսեռյանի և մյուս օրինախախտ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների միջև: Մեր տեղեկութուններով՝ Վ. Սիսեռյանը եղել է ավտոմեքենայում ու անգամ իրեն դիտողություն անող վարորդների վրա Նաջարյանի օրինակով մատ է թափ տվել: [b] Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0838171001540409907321782.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր