2733 դիտում
10:03 25-10-2018
Ռուսասատնը բազմիցս խախտել է 1987 թվականի պայմանագիրը․ «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնը կարծես վերջնականապես որոշել է դուրս գալ Մոսկվայի հետ 1987 թվականի համաձայնագրից: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոը խոսել է այս առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4627826.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանը՝ ընդգծելով, որ այն խախտել է միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագիրը՝ հրթիռներ տեղադրելով Եվրոպայում:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, ով օրերս այցելել էր Մոսկվա, ասել է, թե Ռուսաստանը բազմիցս խախտել է համաձայնագիրը:
«Բովանդակային առումով այս խնդիրը նոր չէ առաջացել: Ռուսաստանի կողմից խախտումների հարցը երկար ժամանակ օրակարգում է: Ինչպես Թրամփի, այնպես էլ Օբամայի վարչակազմերը մտահոգված էին այս խնդրով»,- հայտարարել է Բոլթոնը:
Լրագրողներին Բոլթոնը ասել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերման մասին պաշտոնական հաղորդագրությունը կտարածվի մոտ ապագայում: Նա նաև հայտնել է, որ մյուս ամիս կան ծրագրեր Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100 ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիպում նախագահներ Թրամփի ու Պուտինի միջև:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
16:34 24-06-2015
1987 թվական. Մեսիի ծնունդը, Կեյլի Մինոուգի առաջին հիթը և այլ նշանակալից իրադարձությունները՝ ֆոտոշարքով
4057 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
21657 դիտում
09:13 28-01-2022
ԱՄՆ-ն, ի պատասխան Ռուսաստանի պահանջներին, հորդորել է վերականգնել հրթիռների մասին պայմանագիրը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»