211652_close_icon
views-count5617 դիտում article-date 17:52 26-10-2018

Բեյրութում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դժբախտ պատահարի հետևանքով 27-ամյա հայազգի երիտասարդ է մահացել, գրում է Լիբանանի հայկական պարբերականներից [url=http://www.aztagdaily.com/archives/413890?fbclid=IwAR1K6cRttzd36GGNCo7zOsxfPahi-TTsKa-PETc9sty2R8BEJptRjn3Bxmo#more]«Ազդակ»[/url]-ը: Մահացածը Հարութ Հուսիկյանն է, որը Բեյրութին պատուհասած փոթորկի ժամանակ ցած է ընկել բնակելի շենքի 9-րդ հարկից՝ վարագույրն ուղղելու ժամանակ: Երիտասարդը մահացել է տեղում: Նշվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել Բեյրութից ոչ հեռու գտնվող հայաշատ Այնճար քաղաքի հայաբնակ թաղամասերում, ջրով է լցվել հայկական եկեղեցու տարածքը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր