211652_close_icon
views-count13460 դիտում article-date 21:21 26-10-2018

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին ժամը 21:10-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-89-րդ կմ-երի հատվածը դժվարանցանելի է, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ: [b]Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b] [u] Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն[/u]: [b]Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]

Նմանատիպ նյութեր