3005 դիտում
14:08 27-10-2018
Գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք. Ն. Փաշինյանը՝ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հնարավորության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորության մասին հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ դե յուրե գործերը համարվում են ավարտված:
«Հայաստանի օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք: Սա է խնդիրը»,- «[url=https://armenpress.am/arm/news/952454.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Հարցին՝ չկա՞ երևան եկած նոր հանգամանք, Փաշինյանը դժվարացավ պատասխանել. «Ես այս պահին չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այդ հարցով տուժողի իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք ավելի լավ են ծանոթ գործին»:
Հարցին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ արտաքին միջամտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում այդ հարցով մեկնաբանություն անի:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
16:48 06-02-2024
ՆԳ փոխնախարարը խորհրդարանի խոսնակի հարսի ձերբակալման մասին. սեռը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»