211652_close_icon
views-count13591 դիտում article-date 19:59 27-10-2018

Հարգելի՛ Նիկոլ, երբ նախորդներիդ մեկ տոկոսը կանես Հայաստանի համար, նոր կխոսես արժանապատվությունից. Մենուա Հարությունյան

«Էդ, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Վիգեն Սարգսյանին հայտարարում ա, թե ինքն ավելի արժանապատիվ արտաքին քաղաքականություն ա իրականացնում , քան իրա նախորդները , իրա ծիծաղը չի՞ գալիս իրա ասածից , չի՞ հիշում, որ մինչ վարչապետ դառնալը ասում էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ հիմա 180 աստիճանով փոխել է իր կարծիքը՝ ցուցաբերելով բացառիկ անսկզբունքայնություն ու քաղաքական անլրջություն։ Ուզում եմ հիշեցնել Նիկոլին, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանը այնչափ արժանապատիվ և հավասարակշռված էր շփվում Ռուսաստանի հետ, որ առանց Ռուաստանին նեղացնելու ճկուն դիվանագիտության արդյունքում Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ , սկսեց համգործակցել ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում էր ԱՄՆ-ի կողմից տրամադրվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ․․․ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը ցուցաբերում էր այն աստիճան ինքնիշխան ու արժանապատիվ կեցվածք , որ տարիներ շարունակ կոնկրետ քայլեր էր իրականացնում Եվրոպայի համապարփակ ծրագրին միանալու ուղղությամբ և ցուցաբերելով դիվանագիտական հասունություն ու ճկունություն Սերժ Սարգսյանին հաջողվեց Հայաստանի համար շահեկան պայմաններով ընդգրկվել ԵԱՏՄ և դառնալ ԵԱՏՄ միակ անդամ պետությունը , որը նաև ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության ծրագիր՝ դրանով իսկ կամուրջ դառանալով Եվրամիության և ԵԱՏՄի միջև։ Ի դեպ՝ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայասատանը կամուրջ է դառանալու Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Նիկոլենք քմծիծաղով էին վերաբերվում , իսկ հիմա իրար հերթ չտալով գլուխ են գովում , որ այո Հայաստանը կամուրջ է դառնում․․․․ Քիչ էր մնում մոռանայի, նույն Սերժ Սարգսյանի դիվանագիատական ջանքերի շնորհիվ Հայաստանը կամուրջ է դառնում նաև ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև, իսկ հայ-չինական հարաբերությունները աննախադեպ վերելք են ապրում ։ Հարգելի՛ Նիկոլ, երբ նախորդներիդ մեկ տոկոսը կանես Հայաստանի համար , երբ կունենաս սեփական խոսքիդ նկատմամբ հարգանք , որպեսզի մի բան չասես, մի բան անես՝ նոր կխոսես արժանապատվությունից ու էլի նման վեհ գաղափարներից ։ Արժանապատիվ արտաքին քաղաքականությունը ըստ Նիկոլի էնա՞ որ Բոլթոնը գալիս է Հայաստան և միջամտելով Հայաստանի ներքաղաքական կյանքին մեսիջներ հղում, թե ումից պետք է զենք գնի Հայաստանը , որ մենք պետք է դուրս գանք մեր պատմական կաղապարներից և այսպես շարունակ», իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/menua1/posts/1871465746255825]էջում[/url] գրել է Մենուա Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր