5407 դիտում
18:25 28-10-2018
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման դեպքում կիրառվելիք բալային համակարգի արդյունավետությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ, ոստիկանության պետին կից հանրային խորհրդի անդամներ, ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ ու անհատ քաղաքացիներ։
Տուգանային միավորների համակարգի ներդնումը որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք․ սա էր հանրային քննարկման առանցքային թեման։
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման դեպքում կիրառվելիք բալային համակարգի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ այն բացառում է երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը։
«Ոստիկանության առաջարկած լուծումները բխում են երթևեկության ոլորտում առկա անվտանգության ռիսկերից ու վարչական իրավախախտումների շարժընթացից, միտված են վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը»- ընդգծեց Հովհաննես Քոչարյանը։
Առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառել 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:
Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից։ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե վարորդը պարբերաբար կատարի ճանապարհային երթևեկության այնպիսի կանոնների խախտումներ, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, ապա նրա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով։
Եթե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո, վարորդը մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կատարի, ապա նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ այս անգամ 1 տարի ժամկետով: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման նախատեսումը երթևեկության անվտանգության ապահովման հուսալի, անհրաժեշտ և պիտանի գործիք է:
Առաջարկվում է տուգանային միավորը, որպես վարչական տույժի տեսակ, նախատեսել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի 100 խախտումներից 16-ի համար: «Նախագծի ընդունումը հնարավորություն կտա վերականգնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը, կապահովի պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթը»- ամփոփեց ոստիկանության պետի տեղակալը։
Այնուհետև սկսվեց քննարկումը։ Խոսվեց ոլորտի առաջատար միջազգային փորձից։ Ներկայացվեցին վիճակագրական տվյալներ։ Հնչեցին առաջարկներ, որոնք ևս դարձան քննարկման առարկա։ Ներկաների հարցադրումներին ոստիկանության իրավասու պաշտոնատար անձինք տվեցին սպառիչ պատասխաններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3616 դիտում
12:18 03-07-2014
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի նոր չափերի մասին. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»