4673 դիտում
23:32 28-10-2018
Երևանում կկայանա գյուղաբնակ երեխաների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյուղաբնակ 100 երեխաներ գալիս են Երևան՝ ցուցադրելու իրենց նկարչական աշխատանքները. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու համայնքների նկարչության խմբակների սաների աշխատանքները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կցուցադրվեն Ժողովրդական արվեստի կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64)։ Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:30-ին։
Կցուցադրվի 60 աշխատանք՝ Դեբետ, Մեծ Այրում, Արևածագ, Զորական, Կոթի, Լանջիկ և Վանանդ գյուղերի նկարչության խմբակներից։
Խմբակն ավարտող 55 երեխաներն իրենց ավարտական վկայականները կստանան հայտնի գեղանկարիչներից։
Եկեք միասին վայելենք մարզերի երեխաների պատկերած գունագեղ Հայաստանն ու քաջալերենք սկսնակ ստեղծագործողներին։
[b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին
[/b]
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:
Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
15:21 19-09-2015
Փորձ է արվում լուծել Թալինի գյուղաբնակ աղջիկների զբաղվածության հարցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1432 դիտում
17:52 16-12-2014
Գյուղաբնակ ֆերմերներին ծանոթացնում են թայվանական տեխնոլոգիաներին
2711 դիտում
21:56 12-03-2015
Կկայանա «Կովկաս շինարարություն և վերանորոգում էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսը
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար