14874 դիտում
18:14 29-10-2018
Ժերեմի Դելվեր. «Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել: Նրա գլխավոր ուղերձներից մեկը, որ մարդկության ապագան երիտասարդներն են` միշտ կմնա մեզ հետ», -«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում երեկ ասել է ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը:
Ժ. Դելվերը հայ հանդիսատեսին հայտնի է դարձել Շառլ Ազնավուրի հոնգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո: Նա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոկան հրավեր է ստացել` հոկտեմբերի 29-ին և 30-ին Երեւանում կայանալիք «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգին մասնակցելու համար: Ժ. Դելվերը «Հայկական վալսը» կկատարի մեծ շանսոնիեի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Ֆրանսիացի երգիչը հուզված ու շնորհակալ է հրավերի համար: Նրա ձայնը համապատասխանել է երգին, այդ պատճառով էլ Դելվերի ղեկավարը հենց նրան է ընտրել: Ֆրանսիացի բարիտոնի խոսքով իրեն օգնել են պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը:
«Հուսով եմ, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Մինչ Ազնավուրի մահը Հայաստանի ու հայերի մասին ես ոչինչ չգիտեի, հիմա այլ է», -ասել է Ժ.Դելվերը հավելելով, որ նաև շատ հայ ընկերներ ունի:
«Ես հավատում եմ, որ մի վայրկյանում կարող է փոխվել մարդու ճակատագիրը, համոզված եմ, որ Ժ. Դելվերի ճակատագիրը ևս փոխվել է: Նա դարձել է աշխարհասփյուռ հայության սիրելին», -իր խոսքում ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
Ֆրանսիացի երգիչը երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ նա շրջել է արգելոցի տարածքում` ծանոթացել հայկական ճարտարապետության գոհարներից մեկի պատմությանը, ունկնդրել` տաճարի ներսում հնչող հայկական դուդուկի հնչյունները: Հայկական երաժշտությունը Ժ. Դելվերին հիշեցրել է Շառլ Ազնավուրին տված վերջին հրաժեշտը:
Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամը կարճ ժամանակով է Հայաստանում: Նա տպավորվել է «Գառնի» տաճարի շքեղությամբ, բայց նաև խոստովանել է, որ չի հասցնի ծանոթանալ հայկական մշակույթի ամբողջ գեղեցկությանը: Առաջիկա օրերին Դելվերը կմեկնի`արձակուրդներին կրկին վերադառնալու ակնկալիքով:
[b]
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
5050 դիտում
11:47 09-05-2018
Հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
1909 դիտում
16:05 23-12-2020
Հենրիխ Մխիթարյան. Արկադի Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս
11669 դիտում
13:54 04-08-2016
Ընկերական խաղի ժամանակ պոկվել է Ժերեմի Մենեզի ականջը. տեսանյութ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»