211652_close_icon
views-count5178 դիտում article-date 13:23 30-10-2018

ՀՀԿ-ն վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «[url=https://armenpress.am/arm/news/952693.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր դիրքորոշումը»,-ասաց Աշոտյանը: ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է: Այս պահին վարչապետի միակ թեկնածուն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները, նրանց են միացել նաև ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու գործընթացը սկսելու համար հոկտեմբերի 16-ին հրաժարական ներկայացրեց: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում քննարկվեց առաջին փուլով վարչապետ ընտրելու մասին հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, ում խորհրդարանը չընտրեց վարչապետի պաշտոնում: Վարչապետի ընտրության ևս մեկ փուլ տեղի կունենա առաջին փուլի քվեարկությունից 7 օր հետո: Եթե երկրորդ փուլով էլ վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նմանատիպ նյութեր