211652_close_icon
views-count2337 դիտում article-date 17:57 30-10-2018

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան և կենտրոասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հարցերի շուրջ։ Քննարկմանը հատուկ ուշադրության են արժանացել տաջիկա-աֆղանական սահմանին ձևավորվող իրավիճակին, ռազմական անվտանգության սպառնալիքներին և ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր: Ռազմական կոմիտեի նիստի շրջանակում կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի առանձին հանդիպումը Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մ. Մայկեևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր