3027 դիտում
17:20 31-10-2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը
Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ այս պատասխանատու և բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:
Արցախը պետք է քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի դարձնել իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար:
Արցախը պետք է դարձնել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը՝ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք նախադրյալների ստեղծմամբ:
Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխավորմանը կոչված ապաքաղաքական և անկախ մարմին:
Այսօր այն արդեն սահմանել է կայացման բարձր նշաձող:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարողացել է պատվով հաղթահարել անլուծելի թվացող բազմաթիվ մարտահրավերներ՝ շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանների և նրանց աշխատակազմերի սրտացավ և հայրենանվեր աշխատանքի:
Վերջին տարիներին առավել ամրապնդվել և արդյունավետ է դարձել Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը: Հատկապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործընթացներում ներգրավվածության շարունակական բարձրացմանն ուղղված ջանքերը:
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հայտնում եմ պատրաստակամությունս զարգացնելու մեր կառույցների միջև ձևավորված ամուր համագործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանն ու երաշխավորմանը:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
16:05 26-03-2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Արցախի իր նորանշանակ գործընկերոջը
1486 դիտում
20:26 01-06-2021
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով