2557 դիտում
20:16 31-10-2018
Հայկ Կոնջորյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին նա այսօր՝ հոկտեմբերի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Հայկ Կոնջորյանը, մասնավորապես, գրել է.
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար եւ հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում:
Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի եւ անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի եւ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում եւ իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետեւ մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով եւ ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետեւ նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»:
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
11:13 18-09-2021
Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
973 դիտում
10:15 17-06-2024
Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից
Այս բաժնից
529 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի